Նանա Անտվին լքեց «Ուրարտուն»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն ու ռումինական Լիգա 1-ը ներկայացնող «Ստյաուա» ֆուտբոլային ակումբը համաձայնեցրել են պաշտպան Նանա Անտվիի տրանսֆերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբլիոստը միացել էր «Ուրարտուին» 2021 թվականի ամռանը։ Նանա Անտվին թիմի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 87 հանդիպման, որտեղ դարձել է 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Անտվին թիմի կազմում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անտվին 21 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի հեղինակ։