ՊՍԺ-ի պաշտպան Նորդի Մուկիելեն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» պնդում է 26-ամյա ֆրանսիացուն վարձակալել՝ գնելու տարբերակով։
Այս մրցաշրջանում Մուկիելեն փարիզցիների կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։