Չավի. «Ափսոս, որ նա ընդամենը 16 տարեկան է»

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Օսասունայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-0) «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել հարձակվող Լամին Յամալի խաղը։

16-ամյա իսպանացին խփեց կատալոնացիների երկրորդ գոլը։

«Լամին Յամալը գրեթե միշտ լավ է վարում գնդակը: Նա գնդակներ չի կորցնում, որոշումներ կայացնելու կարողություն ունի։

Ափսոս, որ նա ընդամենը 16 տարեկան է, և դա ցույց է տալիս ֆիզիկական պայքարում, բայց նա արտասովոր տաղանդ ունի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։