Լուկաս Կլոստերմանը երկարաձգել է պայմանագիրը «Լայպցիգի» հետ

«Լայպցիգի» պաշտպան Լուկաս Կլոստերմանը երկարաձգել է պայմանագիրը թիմի հետ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։

27-ամյա գերմանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը։

Կլոստերմանը «Լայպցիգում» է հանդես գալիս 2014 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։