«Վերոնայի» վինգեր Սիրիլ Նգոնգեն ձմռանը կարող է փոխել ակումբը, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բելգիացու համար պայքարում են «Նապոլին», «Միլանը», «Ասթոն Վիլան» և «Ֆիորենտինան»։
Ընթացիկ մրցաշրջանում Նգոնգը «Վերոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը՝ երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։