Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Աստանայից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հարոյանին ակումբի հաջողության գործում ունեցած անգնահատելի ներդրման համար և հաջողություն մաղթել նրան ապագայում»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հարոյանը «Աստանայում» անցկացրել է  44 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։