«Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիել Մալդինին, միլանյան ակումբից տեղափոխվել է «Մոնցա»։
22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Մոնցայում»։
Մալդինին մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց «Էմպոլիում», սակայն արդյունավետ չգործեց Ա Սերիայի 7 հանդիպումներում։