Ջեյդոն Սանչոն տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոն վարձավճարով տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է գերմանական թիմի կայքը։

23-ամյա խաղացողի վարձավճարը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ համաձայնագիրը գնման տարբերակ չի նախատեսում, իսկ ֆուտբոլիստի վարձավճարը գերմանական ակումբին կարժենա 4 միլիոն եվրո։

2023 թվականի սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց անգլիացուն հիմնական թիմի հետ մարզումներից հեռացնելու մասին՝ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից հետո։

Սանչոն արդեն խաղացել է «Բորուսիայում» 2017-ից 2021 թվականներին, որտեղից 85 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց անգլիական ակումբ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 3 հանդիպում և արդյունավետ չի եղել։