Ռոնալդ Արաուխո. «Ես կենտրոնացած եմ «Բարսելոնայի» վրա»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մեկնաբանել է «Բավարիայի» հետաքրքրության մասին տեղեկությունը։

«Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի մասին խոսակցություններ են լինում, անցյալ ամառ նրանք խոսում էին «Մանչեսթեր Յունայթեդի» մասին: Ես կենտրոնացած եմ «Բարսելոնայի» վրա։ «Բարսելոնայի» համար ամեն ինչ անում եմ 100 տոկոսով։ Ինձ համար մեծ պատիվ է կրել ավագի թեւկապը, ես պատասխանատվություն եմ զգում»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նախկինում հաղորդվում էր, որ Մյունխենի թիմը պատրաստ է վճարել 70 միլիոն եվրո 24-ամյա ուրուգվայցու համար, բայց կատալոնները ցանկանում են ստանալ ավելի քան 80 միլիոն եվրո: