Դիեգո Սիմեոնե. «Ես ֆուտբոլիստներին ասացի, որ նրանք հիանալի հանդիպում անցկացրին»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, թե ինչ է մտածում Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին (3-5)։

«Ես ֆուտբոլիստներին ասացի, որ նրանք հիանալի հանդիպում անցկացրին: Մենք մոտ էինք հաղթանակին և պետք է դասեր քաղենք այս պարտությունից։ Մեր հարձակողական խաղում շատ դրական պահեր կային։

Պաշտպանությունում մենք շատ սխալներ թույլ տվեցինք։ Եթե ​​թիմը վատ է պաշտպանվում, դա մարզչի թերությունն է»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Marca-ն։