Անտուան Գրիզմանը նշել է Մադրիդի «Ատլետիկոյի» ուժեղ կողմերը

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը պատմել է, թե ինչ է մտածում մադրիդցիների պաշտպանողական խաղի մասին։

««Ատլետիկոն» հանդես է գալիս որպես ուժեղ պաշտպանություն: Եվ ես խոսում եմ ոչ միայն պաշտպանների, այլ բոլոր խաղացողների մասին: Մենք պետք է աշխատենք սրա վրա»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Atletico Universe-ը։

Այս մրցաշրջանում Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Լա Լիգայի 19 տուրից հետո «Ատլետիկոն» 38 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը։