Հարձակվող Դատրո Ֆոֆանան վերադարձել է «Չելսիի»։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։ 2023 թվականի ամառվանից իվուարցին վարձավճարով հանդես է գալիս «Ունիոն Բեռլինի» կազմում։
Այս պահին հայտնի չէ՝ Ֆոֆանան կմնա «Չելսիում» մինչև մրցաշրջանի ավարտը, թե կուղարկվի այլ վարձավճարով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիների ղեկավարությունը դժգոհ է եղել այն խաղաժամանակից, որը գերմանական ակումբը հատկացրել է 21-ամյա ֆուտբոլիստին։
Ֆոֆանան «Չելսի» է տեղափոխվել անցյալ տարվա հունվարին «Մոլդեից» 12 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում հարձակվողը «Ունիոն Բեռլինի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։