Նեմանյա Մատիչը ծրագրում է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Ռենի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ծրագրում է վերադառնալ Պրեմիեր Լիգա։

Get French Football News-ի փոխանցմամբ՝ Մատիչը դժգոհ է ֆրանսիական թիմում տիրող մթնոլորտից և պատրաստվում է խզել պայմանագիրն ակումբի հետ։

Նշվում է, որ սերբ կիսապաշտպանը հանձնարարել է իր գործակալներին տարբերակ փնտրել՝ կարիերան Պրեմիեր Լիգայում շարունակելու համար։

Մատիչը դարձել է «Ռենի» խաղացող նախորդ ամառ՝ 2,5 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Ռոմայից»։