Ժոաու Պալինյան ուզում է Իսպանիա տեղափոխվել

Կիսապաշտպան Ժոաու Պալինյան որակյալ ֆուտբոլ է ցուցադրում «Ֆուլհեմում» և, ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում կհեռանա թիմից:

Ըստ իսպանական Sport հրատարակության՝ Պալինյան երազում է «Բարսելոնայում» հայտնվելու մասին, սակայն նա գիտի, որ «Բլաուգրանայի» ճամբար տեղափոխվելը շատ դժվար է՝ ակումբի ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնան» ցանկանում է նոր հենակետային կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքել։ 28-ամյա Պալինյան իդեալական թեկնածու կլիներ: