Օրիոլ Ռոմեուն կարող է տեղափոխվել իտալական ակումբ

«Ռոման» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին։

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, հռոմեական ակումբը ցանկանում է ձեռք բերել փորձառու կիսապաշտպանի այս ձմռանը:

Ռոմեուն «Բարսելոնայի» սան է։ Նա կատալոնական ակումբ է վերադարձել անցած ամառ։

Այս մրցաշրջանում Ռոմեուն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։