Միկել Արտետան թույլ է տվել ֆուտբոլիստներին իրենց ընտանիքներին տանել Դուբայում ուսումնամարզական հավաքի

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան թույլ է տվել թիմի ֆուտբոլիստներին իրենց ընտանիքներին Դուբայում ուսումնամարզական հավաքի տանել, հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մասնագետը հույս ունի, որ նման որոշումը կբարելավի մթնոլորտը ակումբում, ինչպես նաև կօգնի թիմին ելք գտնել ճգնաժամից։

Հիշեցնենք, որ «Արսենալը» հունվարի 7-ին Անգլիայի գավաթի խաղարկությունում 0-2 հաշվով պարտվել էր «Լիվերպուլին» ու դուրս մնաց մրցաշարից։ Միաժամանակ լոնդոնյան ակումբը դուրս թռավ նաև Լիգայի գավաթից՝ պարտվելով «Վեսթ Հեմին» (1-3)։