Խվիչա Կվարացխելիայի գործակալը հայտնել է, որ Վիկտոր Օսիմհենը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի գործակալ Մամուկա Ջուգելին խոսել է թիմի հարձակվող Վիկտոր Օսիմենի ապագայի վերաբերյալ մեկնաբանությունով։

«Այո, Օսիմհենը նոր պայմանագիր ստորագրեց «Նապոլիի» հետ, բայց դուք հավատու՞մ եք, որ նա կմնա այս թիմում: Կարող եմ ասել, որ Օսիմհենը ամռանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա։ Իհարկե, «Նապոլին» շատ բարձրացրեց նրա աշխատավարձը, բայց դա չի օգնի նրան պահել», – գործակալի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա նիգերիացին մասնակցել է 18 խաղի՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել ութ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։