Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Կիլիան Մբապպեի ապագայի մասին

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի ապագայի մասին։

«Ես իսկապես ուզում եմ, որ Մբապպեն մնա։ Նա աշխարհի լավագույն խաղացողն է, իսկ նրա համար լավագույն ակումբը ՊՍԺ-ն է։ Նա մեր նախագծի կենտրոնում է»,- ասել է Ալ-Խելաիֆին RMC Sport-ին տված հարցազրույցում։

Հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։

Transfermarkt-ը պորտալի տվյալներով՝ Մբապպեի արժեքը կազմում է 180 մլն եվրո։