Ֆեդերիկո Վալվերդե․ «Ես չեմ պատկերացնում ինձ Սաուդյան Արաբիայում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն պատասխանել է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Այսօր ես չեմ պատկերացնում ինձ Սաուդյան Արաբիայում։ 10, 20 կամ 30 միլիոն եվրոն իմ որոշումը չի փոխի։ Ես խաղում եմ «Ռեալում»՝ աշխարհի լավագույն ակումբում։ Ես սիրում եմ Մադրիդը»,- Վալվերդեի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

25-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստը «Ռեալի» հիմնական թիմի գույները պաշտպանում է 2018 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 26 հանդիպում, դարձել մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։