Յոզուա Կիմմիխը կարող է տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխի տրանսֆերով, հայտնում է L’Equipe-ը։

Ըստ աղբյուրի՝ փարիզցիները մյունխենցիներին փոխանակում են առաջարկում՝ հակառակ ուղղությամբ կգնա պաշտպան Նորդի Մուկիելեն։ ՊՍԺ-ն պատրաստ է զգալի գումար վճարել գերմանացու տրանսֆերի համար։

«Բավարիայի» կիսապաշտպանը դեմ չէ իրեն փորձել այլ առաջնությունում։ Միևնույն ժամանակ, ձմռանը Կիմմիխի հեռանալը քիչ հավանական է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա գերմանացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։