Բրազիլիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Սան Պաուլուի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը հեռացել է թիմից՝ գլխավորելու Բրազիլիայի հավաքականը, հաղորդում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։

««Սան Պաուլուն» հայտարարում է մարզիչ Դորիվալ Ժունիորի հրաժարականի մասին, ով խնդրել էր իր հրաժարականը՝ գլխավորելու Բրազիլիայի հավաքականը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Դորիվալ Ժունիորը «Սան Պաուլոն» գլխավորում է այս տարվա ապրիլից։ Մինչ այդ նա մարզել է «Ֆլամենգոն», «Սեարան», «Ատլետիկո Պարանաենսեն», «Սանթոսը», «Պալմեյրասը», «Ֆլումինենսեն», «Վասկո դա Գամա», «Ինտերնասիոնալը», «Ատլետիկո Մինեյրոն», «Կրուզեյրոն» և մի քանի այլ բրազիլական ակումբներ։