FootMercato. «Ռեալը» համաձայնության է եկել Կիլիան Մբապպեի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն այս ամառ կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող, հայտնում է FootMercato-ի լրագրող Սանտի Ունան։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջերս մադրիդյան թիմը լիարժեք համաձայնության է եկել 25-ամյա ֆրանսիացու հետ։ Մբապպեն պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ և կմիանա թիմին ամռանը, երբ ավարտվի ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը:

Այս մրցաշրջանում Մբապպեն փարիզցիների կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հունվարի 8-ին հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Ռևելի» դեմ խաղում (9:0) Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում։ Մբապպեն դարձավ փարիզեցիների լավագույն ռմբարկուն ազգային գավաթում ակումբի պատմության մեջ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո: