ՊՍԺ-ն երազում է գնել նրան

Վերջին օրերին մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել Նորդի Մուկիելեի՝ ՊՍԺ-ից «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին։

Ինչպես հայտնում է L’Equipe-ն իր էջերում, ֆրանսիական Լիգա 1-ի գրանդը երազում է աստղ Յոզուա Կիմմիխին ձեռք բերելու մասին և կփորձի նրան ներառել գործարքում։ Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն ցանկանում է Մուկիելեին առաջարկել «Բավարիային» լավ հավելավճարով Կիմմիխի դիմաց։

Միաժամանակ նշվում է, որ փարիզեցիների՝ այս պլանն իրականացնելու շանսերը բավականին ցածր են։ Յոզուա Կիմմիխը փետրվարին կդառնա 29 տարեկան։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները գերմանացի խաղացողին գնահատում են 75 միլիոն եվրո։