Կալվին Ֆիլիպսն ուզում է տեղափոխվել անգլիական մեկ այլ ակումբ

«Նյուքասլը» համառ է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին գնելու հարցում:

Լրագրող Ռուդի Գալետտին սոցիալական ցանցերում հայտնել է, որ «կաչաղակների» և «քաղաքայինների» միջև բանակցությունները շարունակվում են։ «Նյուքասլը» ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Ֆիլիպսին մրցաշրջանի մնացած հատվածում:

Նշվում է, որ 28-ամյա Ֆիլիպսը շատ է ցանկանում տեղափոխվել «Նյուքասլ», հատկապես՝ հաշվի առնելով Եվրոպայի առաջնությունը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Կալվին Ֆիլիպսին գնահատում են 28 միլիոն եվրո։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը քիչ խաղաժամանակ ստացավ «Մանչեսթեր Սիթիում»։