Բրիտանական LondonWorld հրատարակությունը կազմել է Պրեմիեր Լիգայի ակումբների ֆինանսական արդյունավետության վարկանիշը՝ հիմնվելով վերջին երեք մրցաշրջանների բաց հաշվետվությունների վրա։ Առաջնության 20 թիմերից հինգն այս ընթացքում դրական հաշվեկշիռ են ցույց տվել։
Անգլիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնի ամենաշահութաբեր ակումբը եղել է «Լիվերպուլը», որի եկամուտները հաշվետու ժամանակահատվածում ծախսերը գերազանցել են 67,1 միլիոն ֆունտով, լավագույն եռյակում են հայտնվել նաև «Շեֆիլդ Յունայթեդը» և «Բարնլին»։
Պրեմիեր Լիգայի եկամտաբեր ակումբների ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.
1․ «Լիվերպուլ». 67,1 մ ֆունտ ստեռլինգ,
2․ «Շեֆիլդ». 46,3 մ ֆունտ ստեռլինգ,
3․ «Բարնլի»․ 31,9 միլիոն ֆունտ ստեռլինգ,
4․ «Վեսթ Հեմ»․ 25,8 մլն ֆունտ ստեռլինգ,
5․ «Թոթենհեմ»․ 2,2 միլիոն ֆունտ ստեռլինգ։