«Միլանը» կգնի «Ասթոն Վիլայի» հարձակվողին

«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը կարող է տեղափոխվել «Միլան»: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ռոսոներիների ղեկավարները 20-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները։ Այժմ իտալական ակումբը բանակցություններ կվարի «Ասթոն Վիլայի» ղեկավարության հետ։

Դյուրանը «Ասթոն Վիլա» է տեղափոխվել «Չիկագո Ֆայրից» անցած ամառ 16,64 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում հարձակվողը «Բիրմինգհեմի» կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 4 գոլ: Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 17 մլն եվրո։