«Մեսսինյոն» որոշել է, թե ուր պիտի տեղափոխվի

«Բարսելոնայի» ղեկավարությունը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Պալմեյրասի» 16-ամյա վինգեր Էստեւան Վիլիան Ալմեյդա դե Օլիվեյրա Գոնսալվեշին ձեռք բերելու հարցում, ում Բրազիլիայում անվանում են «Մեսսինյո»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունեն նաև եվրոպական ֆուտբոլի այլ հսկաներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Յուվենտուսը»: Սակայն ընդգծվում է, որ «Մեսսինյոն» ցանկություն է հայտնել տեղափոխվել կատալոնական ակումբ։ 16-ամյա տաղանդի «Բարսելոնա» տեղափոխության համար խոչընդոտ կարող է լինել «Պալմեյրասի» սահմանած 60 միլիոն եվրո գինը:

Այս մրցաշրջանում «Մեսսինյոն» մասնակցել է մեկ հանդիպման, որում դուբլի հեղինակ է դարձել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 10 միլիոն եվրո: