«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի ուզում երկարաձգել պայմանագիրը

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մերժել է կատալոնական ակումբի ղեկավարության առաջարկը՝ երկարաձգել իր պայմանագիրը կապտնռնագույնների հետ՝ բարելավված պայմաններով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ ուրուգվայցու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը՝ «Բարսելոնայի» ղեկավարները որոշել են ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել՝ Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրության ֆոնին:

Ընդգծվում է, որ Արաուխոն և նրա շրջապատը որոշել են, որ մինչև այս մրցաշրջանի ավարտը չեն քննարկելու պայմանագրի երկարաձգման հարցը։