Կառլո Անչելոտտի. «Նա հիանալի աշխատեց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է 18-ամյա թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի նորամուտի մասին «Արանդինայի» հետ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում (3:1) իր կարծիքով։

«Գյուլերն ունի անհատականություն, ունի բնավորություն։ Սա լավ է։ Նա աչքի է ընկնում հարվածի իր որակով, բայց նրա բնավորությունը նույնպես կարևոր է «Ռեալում» հաջողության հասնելու համար: Նա մեկ ժամ աշխատել է լավ մակարդակով։ Ակնհայտ է, որ ֆիզիկական պատրաստվածության հետ կապված դեռ խնդիրներ կան, ուստի պետք է համբերատար լինել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Հիշեցնենք, որ Արդա Գյուլերը Մադրիդ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Ֆեներբախչեից» 20 միլիոն եվրոյի դիմաց: Այդ ժամանակից ի վեր թուրք հարձակվողական ոճի կիսապաշտպանը ոչ մի հանդիպում չի անցկացրել «Լոս Բլանկոսի» կազմում՝  ապաքինվելով ծնկի հետ կապված խնդիրներից: