Ունայ Էմերի․ «Պարզ չէ՝ կկարողանանք նրանց գնել հունվարին»

«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի նպատակների մասին։ Նա խոստովանել է, որ մի քանի ֆուտբոլիստներ կարող են հեռանալ ակումբից։

«Եթե մենք փորձենք նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել, ապա միայն նրանց, ովքեր հաստատ կարող են ուժեղացնել մեր կազմը։ Բայց այս պահին պարզ չէ՝ կկարողանա՞նք նրանց գնել հունվարին»,- Էմերիին մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Պրեմիեր Լիգայի 20 տուրից հետո թիմը վաստակել է 42 միավոր և երկրորդ տեղում է։ «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։