Տիմո Վերները մոտ է Անգլիա վերադառնալուն

Անգլիական «Թոթենհեմը» և գերմանական «ՌԲ Լայպցիգը» ակտիվ բանակցություններ են վարում հարձակվող Տիմո Վերների՝ 6 ամսով վարձակալելու շուրջ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Ֆիլիպ Հայնեսը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբներն արդեն համաձայնության են եկել այս գործարքի հետ կապված մի շարք հարցերի շուրջ, սակայն կան որոշակի դժվարություններ, որոնք կողմերը կշարունակեն մշակել առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վերներով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։