«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, թե արդյոք Անգլիայի առաջնությունում երկու անընդմեջ պարտությունները, որոնք տեղի ունեցան դեկտեմբերի վերջին «Վեսթ Հեմի» (0:2) և «Ֆուլհեմի» (2:1) հետ խաղերում, ազդել են թիմի վրա։
«Դա չի ազդել մեր վստահության վրա, միայն մեր ձեռք բերած թափի վրա: Սուրբ Ծնունդից առաջ մենք Լիգայում առաջատարն էինք: Վեց օր անց մենք չորրորդ տեղում ենք, ուստի մարդիկ կարող են գայթակղվել մանրադիտակի տակ դնել մեր ելույթները այս հանդիպումներում:
Բայց իմ գլխավոր խնդիրն է նայել ոչ թե մանրադիտակով, այլ աստղադիտակով, որպեսզի տեսնեմ հեռանկարը և ճիշտ վերլուծեմ այն, ինչ տեղի է ունենում, և ոչ թե կախված լինել մեկ խաղից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը։