Կյանքից հեռացել է բրազիլացի լեգենդար մարզիչ Մարիո Զագալոն

93 տարեկանում կյանքից հեռացել է Բրազիլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մարիո Զագալոն։ Մասնագետի մահվան մասին հաղորդագրությունը հայտնվել է նրա սոցիալական ցանցերում։

«Մեր ֆուտբոլի մեծ հերոսի մահվան կապակցությամբ մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքի անդամներին և երկրպագուներին»,- Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Մասնագետը «Պենտակամպեոնների» հետ հաղթանակ տարավ 1970 թվականի Աշխարհի առաջնությունում։ 1998 թվականին նրա գլխավորությամբ Բրազիլիան դարձել է Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիրներ՝ եզրափակիչում 0։3 հաշվով պարտվելով ֆրանսիացիներին։ Զագալոն մասնակցել էր նաև Բրազիլիայի հաղթանակին 1994 թվականի Աշխարհի առաջնությունում։ ԱՄՆ-ի մրցաշարում նա ծառայում էր որպես թիմի համակարգող։