Կիլիան Մբապպեն պատմել է կյանքի դժվարությունների մասին

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է կյանքի դժվարությունների մասին, որոնց պետք է դիմակայել։

«Այժմ ես մեծ գումար կվճարեի, որպեսզի կարողանայի անել այնպիսի բաներ, որոնք շատերին անտեղի են թվում: Ես կորցրի ինքնաբուխությունը, կորցրի մարդու ինքնաբերությունը»,- Մբապպեի խոսքերը մեջբերում է Reddit-ը՝ France.TV-ին հղումով։

Կիլիան Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Աստղային հարձակվողին Մադրիդի «Ռեալի» հետ կապելու մասին լուրերը շարունակվում են: