Կիրան Թիրնին համաձայն չէ, որ Պրեմիեր Լիգան ավելի ուժեղ է, քան Լա Լիգան

«Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Կիրան Թիրնին պատասխանել է այն հարցին, թե որ առաջնությունն է ավելի լավ՝ Պրեմիեր Լիգան, թե՞ իսպանական Լա Լիգան։

«Արդյո՞ք Պրեմիեր Լիգան ավելի ուժեղ է, քան Լա Լիգան: Ես այդքան կատեգորիկ չեմ կարծում։ Բոլորը գիտեն, որ Պրեմիեր Լիգան շատ ավելի շատ փող ունի։ Պրեմիեր Լիգայում յուրաքանչյուր ակումբ կարող է իրեն թույլ տալ 30 միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստ ձեռք բերել: Եվ սա է մեծ տարբերությունը Լա Լիգայի հետ: շ

Բայց ես իսկապես համաձայն չեմ որակի հետ: Կարծում եմ, որ Լա Լիգայում կան աչքի ընկնող ֆուտբոլիստներ ևս»,- Թիրնիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: