«Բավարիան» պատրաստ է 70 մլն եվրո վճարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները պատրաստ են 70 մլն եվրո վճարել 24-ամյա ուրուգվայցու համար, սակայն կատալոնացիները ցանկանում են ստանալ ավելի քան 80 մլն եվրո։ Հաղորդվում է, որ Արաուխոն կարող է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։

Այս մրցաշրջանում Արաուխոն անցկացրել է 17 հանդիպում, դարձել գոլի հեղինակ և 5 դեղին քարտ։