Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ձմեռային տրանսֆերային պատուհանը

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի հնարավոր գնումները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

«Տրանսֆերային պատուհա՞նը։ Այն փակվում է 31-ին, իսկ այսօր՝ հունվարի 6-ն է: Ակումբ, մարզական տնօրեն, տեխնիկական անձնակազմ. մենք միշտ պատրաստ ենք ներգրավել տաղանդներին՝ թիմը բարելավելու համար, դա ակնհայտ է։ Բայց ես նորից եմ ասում. ես ունեմ շատ բարձր մակարդակի կազմ՝ երկու ֆուտբոլիստ յուրաքանչյուր դիրքում»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիական ակումբն արդեն կատարել է իր առաջին ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանում։ Փարիզցիները պայմանագիր են կնքել բրազիլական «Սան Պաուլուի» կենտրոնական պաշտպան Լուկաս Բերալդոյի հետ, որին ցանկանում էր գնել նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։