Զինեդին Զիդան. «Չեմ հասկանում, թե ինչպես են Ֆորմուլա-1-ում երեք վայրկյանում անվադողեր փոխում»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդ Զինեդին Զիդանը պատմել է, որ Ֆորմուլա 1-ի տղաներին որպես օրինակ է օգտագործում, երբ խոսում է թոփ մակարդակի մասին։

«Երբ ես խոսում եմ ֆուտբոլիստների հետ, ես նրանց հաճախ եմ օրինակներ բերում Ֆորմուլա 1-ի տղաներից: Երբ երեք վայրկյանում անվադողեր են փոխում… չեմ հասկանում, թե ինչպես են դա անում։ Սա ինձ իսկապես շփոթեցնում է:

Ուստի, երբ ես ուզում եմ ինչ-որ բան փոխանցել իմ ֆուտբոլիստներին, միշտ կարող եմ ասել. «Նայեք Ֆորմուլա 1-ի տղաներին, սա ամենաբարձր մակարդակն է: Իսկականը, ավելի լավը չէր կարող լինել»,- ասել է Զիդանը Sky Sports-ի եթերում:

Մարզչական կարիերայի ընթացքում Զինեդին Զիդանը աշխատել է միայն «Ռեալի» հետ։