Էդուարդ Սպերցյանը շատ մոտ է Ա Սերիա տեղափոխվելուն

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական «Յուվենտուսում», հաղորդում է RB Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ թուրինյան թիմը Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցությունները կվերսկսի 2024 թվականի ամռանը։ «Յուվենտուսը» հայ կիսապաշտպանին համարում է թիմի հիմնական կազմն ուժեղացնելու համար ամենալավ տարբերակը։

Այս մրցաշրջանում 23-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։