Պրեմիեր Լիգան հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին

Պրեմիեր Լիգան հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ մրցանակի հավակնորդներին։

Յուրգեն Կլոպը (Լիվերպուլ), Ունայ Էմերին (Ասթոն Վիլա), Անդոնի Իրաոլան (Բորնմութ) և Դևիդ Մոյեսը (Վեսթ Հեմ) հավակնում են Պրեմիեր Լիգայի անցած ամսվա լավագույն մարզիչի մրցանակին։

Օգոստոսից հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Անժե Պոստեկոգլուն (Թոթենհեմ), իսկ նոյեմբերին մրցանակը շնորհվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։