«Ժիրոնան» հայտարարել է, որ «Չելսիից» առաջարկներ չեն ստացել

«Ժիրոնայի» համասեփականատեր Պերե Գվարդիոլան պատասխանել է թիմի ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկի նկատմամբ «Չելսիի» հետաքրքրության մասին լուրերին։

«Մենք «Չելսիից» որևէ առաջարկ չենք ստացել Արտեմ Դովբիկի համար, չնայած վերջին լուրերին։ Մենք չենք ցանկանում որեւէ մեկին վաճառել », – ասաց Գվարդիոլան` AS-ին տված հարցազրույցում։

Այս մրցաշրջանում Դովբիկը բոլոր մրցաշարերում «Ժիրոնայի» 21 խաղում դարձել է 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։