«Յուվենտուսը» մոտ է պաշտպան Դանիելե Ռուգանիի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է պայմանագրի պայմանները, որոնք ուժի մեջ են լինելու մինչև 2026 թվականի հունիսի վերջը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ 29-ամյա իտալացին համաձայնել է աշխատավարձի կրճատման՝ թիմում մնալու համար։ Գործող պայմանագրով ֆուտբոլիստը ստանում է տարեկան 3 միլիոն եվրո։
2023/24 մրցաշրջանում Ռուգանին «Յուվենտուսի» կազմում 10 խաղում 2 գոլ է խփել բոլոր մրցաշարերում։
Պաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։