«Ռեալը» կարող է գնել Ա Սերիայում հանդես եկող պաշտպանին

«Ջենովայի» պաշտպան Ռադու Դրագուշինը գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում է։ Վերջին շրջանում ռումինացուն ակտիվորեն կապում են «Թոթենհեմի» հետ, սակայն ֆուտբոլիստը կարող է այլ որոշում կայացնել:

Ինչպես հայտնում է TodoFichajes-ն իր էջերում, Մադրիդի «Ռեալը» հետևում է Դրագուշինին։ Նշվում է, որ Լա Լիգայի գրանդը չի նախատեսում ձմեռային տրանսֆերային պատուհանում ռումինացու համար առաջարկ անել։ Բայց ամռանը Ռադուին «Լոս Բլանկոսի» ճամբար տեղափոխելու տարբերակը միանգամայն հնարավոր է։

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 21-ամյա Ռադու Դրագուշինին գնահատում են 20 միլիոն եվրո։