«Արսենալը» հետաքրքրված է «Էվերթոնի» կիսապաշտպանով

«Արսենալը» հետաքրքրված է «Էվերթոնի» կիսապաշտպան Ամադու Օնանայի ծառայություններով, հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» ցանկանում են 22-ամյա բելգիացու հետ պայմանագիր կնքել այս ձմռանը։ Միևնույն ժամանակ, «Էվերթոնը» ակնկալում է ֆուտբոլիստի համար ստանալ 90 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն հավանականություն կա, որ ակումբի ղեկավարությունը կհամաձայնի իջեցնել գինը մինչև 70 միլիոն ֆունտ:

Օնանան «Էվերտոնում» հանդես է գալիս 2022 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermark-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 43 միլիոն ֆունտ: