Ռոբերտո Ֆիրմինոն կարող է վերադառնալ ԱՊԼ

«Ֆուլհեմը» Պրեմիեր Լիգայի այն ակումբներից է, որոնց դիմել են Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլիի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին ձեռք բերելու համար, հաղորդում է talkSPORT-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ֆիրմինոն ցանկանում է հեռանալ «Ալ Ահլիից» ակումբում ընդամենը վեց ամիս խաղալուց հետո, մինչդեռ «Ֆուլհեմը» փորձառու հարձակվող է փնտրում, ով կմիանա իր թիմին այն բանից հետո, երբ ամռանը Ալեքսանդր Միտրովիչը միացավ «Ալ Հիլալին»։

Հիշեցնենք, որ Ֆիրմինոն անցած ամառ է տեղափոխվել «Ալ-Ահլի»: Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։