«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագրերը պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆի և Աարոն Վան-Բիսակայի, ինչպես նաև կիսապաշտպան Հանիբալ Մեջբրիի հետ։

Մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի խոսքով՝ ակումբն ակտիվացրել է պայմանագրերը 12 ամսով երկարաձգելու տարբերակը։ Որպես այդպիսին, Լինդելոֆը, Վան-Բիսական և Հանիբալն այժմ պայմանագրեր ունեն մինչև 2025 թվականի հունիսը։

Տեն Հեգը խոսել է նաև պաշտպան Ռաֆայել Վարանի և հարձակվող Անտոնի Մարսիալի հետ բանակցությունների մասին։

Երկու ֆրանսիացի ֆուտբոլիստների պայմանագրերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում են առաջիկա ամռանը։

«Մենք ակտիվացրել ենք Վան-Բիսակայի, Լինդելոֆի և Հանիբալի պայմանագրերի երկարացման տարբերակները: Մենք զրուցում ենք Վարանի և Մարսիալի հետ։ Կարծում եմ՝ նրանք ներքին քննարկումներ են ակումբի և խաղացողների միջև»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։