Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց Դիեգո Մարադոնայի գավաթը՝ որպես 2023 թվականի լավագույն ռմբարկու

«Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց Դիեգո Մարադոնայի գավաթը՝ որպես 2023 թվականի լավագույն ռմբարկու Globe Soccer Awards-ում: Այս մասին հայտնում է մրցանակի մամուլի ծառայությունը։

Անցած տարվա ընթացքում ֆուտբոլիստը, ով փետրվարի 5-ին կդառնա 39 տարեկան, բոլոր մակարդակներում անցկացրել է 59 հանդիպում և դարձել 54 գոլի հեղինակ։ Նա առաջ է անցել հարձակվողներ Կիլիան Մբապպեից (ՊՍԺ, 52 գոլ 53 խաղում), Հարի Քեյնից (Բավարիա, 52 գոլ 57 խաղում) և Էրլինգ Հոլանդից (Մանչեսթեր Սիթի, 50 գոլ 60 խաղում)։

Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 19-ին Դուբայում։