LA LIGA. «Բարսելոնան» հաղթեց արտագնա խաղում (VIDEO)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Լաս Պալմասի» հետ և հաղթեց՝ 2-1 հաշվով։

Տանտերերի կազմից աչքի է ընկել Մունիր Էլ-Հադդադին, իսկ հյուրերի կազմից Ֆերան Տորրեսը և Իլկայ Գյունդողանը։

Նշենք, որ «Բարսելոնան» 41 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Լաս Պալմասը» 25 միավորով 10-րդը։