«Լիվերպուլի» երկու ֆուտբոլիստներ մայրցամաքային մրցաշարերի են մեկնել իրենց ազգային թիմեր՝ կիսապաշտպան Վատարու Էնդոն և հարձակվող Մոհամեդ Սալահը։
Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անկեղծորեն ասել է, որ ցանկանում է, որ Ճապոնիայի և Եգիպտոսի հավաքականները որքան հնարավոր է շուտ հեռանան համապատասխանաբար Ասիայի և Աֆրիկայի գավաթից։
«Ես ասացի, որ կստեմ, եթե նրանց հաջողություն մաղթեմ գալիք մրցաշարերում: Հուսով եմ՝ նրանց թիմերը դուրս կմնան խմբային փուլից հետո, թեև դա քիչ հավանական է։ Հուսով եմ՝ նրանք առողջ կվերադառնան։ Համոզված եմ, որ մենք նրանց փոխարինելու ճանապարհ կգտնենք»,- լրագրողներին ասել է Կլոպը։