«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Լացիոյի» հարձակվողով

«Ասթոն Վիլան» հետաքրքրված է «Լացիոյի» հարձակվող Ֆելիպե Անդերսոնով, հաղորդում է Sky Sports-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բիրմինգհեմյան ակումբը մտադիր է 30-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Նշենք, որ Անդերսոնը նախկինում հանդես է եկել Անգլիայում, որտեղ 2018-ից 2021 թվականներին հանդես է եկել «Վեսթ Հեմում»։

Այս մրցաշրջանում բրազիլացի վինգերը «Լացիոյի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Անդերսոնին գնահատում է 10 միլիոն եվրո։